ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Առկա խնդիրներին լուծումներ գտնելով՝ կչեղարկենք այս իշխանության բոլոր հակապետական որոշումները

Առկա խնդիրներին լուծումներ գտնելով՝ կչեղարկենք այս իշխանության բոլոր հակապետական որոշումները
27.01.2025 | 09:14

Ես հոգնել եմ «ընդդիմանալու» թեմաների վրա ռեսուրս ծախսելով, չնայած, շարունակում եմ դրանց դեմ խոսել (սա կրում է լայն զանգվածներին իրազեկելու բնույթ):

Հետևաբար, ես ուզում եմ, որ մենք «հանունի» վրա էներգիա ծախսենք, քանի որ այս դեպքում առկա խնդիրներին լուծումներ գտնելով և հանրությանը առաջարկելով՝ զուգահեռ և որպես հետևանք կչեղարկենք այս իշխանության բոլոր հակահայ և հակապետական որոշումները:

Այսինքն, խնդիրների հետևանքներով զբաղվելու փոխարեն, հարկավոր է խնդիրների աղբյուրներով զբաղվել: Տրիվիալ միտք, սակայն բարդ՝ իրագործման մեջ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3247

Մեկնաբանություններ